Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ցուցադրել է նոր ոճափոխությունը։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին ներկայացել է կարճ վարսերով, նախապատվությունը տվել է վառ ու ընդգծված շպարին։
«Նոր ոճ», — հրապարակմանը կից հեշթեգերում նշել է երիտասարդ մայրիկը։ Երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են կատարել՝ նշելով, որ նոր կերպարը շատ է սազում Լիլուին․ «Գեղեցիկ սանրվածք», «Որքան է սազում այս նոր ոճը»։