Լիլի Էլբակյանն ու Համոն ամուսնալուծվել են

Դերասանուհի Լիլի Էլբկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ինքն ու ռեփեր-դերասան Համոն ամուսնալուծվել են:

Դերասանուհին սոցիալական կայքում փոխել է կարգավիճակը՝ նշելով «ամուսնալուծված», իսկ ընկերները կարծել էին, թե կատակել է. «Երկար չգրեմ՝ կատակ չէ, բայց ամեն ինչ լավ է,

ողբերգություն չի եղել»,-ի պատասխան բազում մեկնաբանությունների՝ գրել է դերասանուհին: Նշենք, որ զույգն ամուսնացած էր մոտ 12 տարի, ունեն 2 երեխա:

NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями: