Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը պատկերված է որդու հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ «Ես ու տղաս ձեզ բոլորիդ թույն օր ենք
մաղթում։ Ժպտացեք, ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա։ «Երևակայությունից վերադառնալ իրականություն։ Վերջերս խոսեցի թանկացումների մասին, մարդկանց արձագանքից ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք է հաճախ խոսել մեր իրականությանը
վերաբերող թեմաներից։ Ինստագրամ- հարթակ, որտեղ մեկը մյուսին է հետևում, ու տպավորություն է, որ անխտիր բոլորը միշտ ուրախ են, անհոգ, ապահովված, ոչնչի կարիք չունեն, երեխաները կուշտ են, հագած կապած մի խոսքով
ամեն բան կարգին է։ Բայց ոչ, ո՞ւմ ենք խաբում և ի՞նչու, ասել եմ և կրկնում եմ, ես մեկն եմ ձեզանից, հետևաբար իմ երկրում կատարվող ամեն փոփոխություն առնչվում է նաև ինձ և իմ ընտանիքին», — ավելի վաղ գրել էր Լիլիթը։