Ադրբեջանը կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը, եթե կազմակերպությունը չպահպանի իր «միջազգային կարգավիճակը»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով երկրի մշակույթի նորանշանակ նախարար Անար Քերիմովին և մեկնաբանելով այս միջազգային կազմակերպության՝
Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու դիմումը՝ փոխանցում է РИА Новости-ն: