Ռուսաստանը պատրաստ է նոր պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս շարունակի ընթանալ էսկալացիայի ուղով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությանունը:
«Ամեն ինչ ասված է ամերիկացիների վերջին ոչ բարեկամական քայլերին մեր արձագանքի մեջ։ Մենք հայտարարել ենք բոլոր միջոցների մասին, որոնք ընդունել ենք և դեռ պատրաստ ենք ընդունել, եթե շարունակվի էսկալացիան», — ասել է Լավրովը։
Լավրովը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվան դրական է արձագանքել Վաշինգտոնի առաջարկին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման վերաբերյալ և այժմ ուսումնասիրում է այդ հավանականությունը: