Իոսիֆ Վիսարիոնովիչին երբեմն առարկողներ եղել են, այսպես ասած` չհամաձայնվողներ ու ողջ են մնացել:
Իսկ Հայաստանում, ըստ Շարմազանովի, որ ժամանակին հայտարարում էր. «Ոչ մի պետական պաշտոնյա կամ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները», այսօր խոսում է ժողովրդավարության, այլակարծության մասին։
Իրենց համար մինչեւ այսօր Աստված վերեւում է, ներքեւում Սերժ Սարգսյանը, որի կայացրած միանձնյա որոշումները անքննելի էր։ Հետո էլի՞ են խոսելու ժողովրդավարության, այլակարծության մասին, որ երբեք նման բան չի եղել, մինչդեռ այսօրվա իրավիճակը հավասարեցնել նախկինների ժամանակներին` աննորմալ բան կստացվի։ Գոնե հիմա, երբ երկրում ինչ-ինչ պատճառներով լինում են անարդար որոշումներ, կամ գործողություններ, մարդիկ չեն վախենում դրա մասին բարձրաձայնելու, ընդդիմանալու։
Այլ խնդիր է, թե որ կողմն է ընդդիմացողը։ Ու երբ հասարակությունը տեսնում է ընդդիմացողների շարքերում նախկին կոռումպացված պաշտոնյաների, որոնք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին, եւ ստացվեց այնպես, որ իրենք ճիշտ էին, մենք` սխալ, զզվանք ես ապրում։
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արթուր Հայրապետյանը:
Ու այս ամենը տխուր է, երբ երկրում չկա ընդդիմություն։ Նախկին իշխանության հանցակիցները չեն կարող իրենց շեֆերի մաշված քաղաքական դասերը առնել, ու իրենց կարգել ընդդիմություն, այն դեպքում, երբ դրանց մեծ մասը այսօր էլ եկամուտ ունի` «փողի դիմաց ընդդիմություն» հաստիքը։
Ցանկացած իշխանության, առողջ ընդդիմություն է պետք, որի բացակայության դեպքում հասարակությանը մոլորեցնելը շատ հեշտ կարող է լինել։
Թեեւ հասարակությունը, այլեւս հոգնել է ծեծված խոսքերից, ու խոստումներից։ Հասարակությունը խոսքից գործի անցնելուն է սպասում։ Իսկ ցավոք, այսօրվա սուտի ընդդիմադիրները, որոնք պետք է իրենց իշխած տարիների համար պատասխան տան, մնացել են իրենց շուրջիններով «գործ» անող։ Իսկ մեր իշխանությունը` բռնել, բաց թողնել օպերացիայով, նոր հերոսներ է կերտում։
Facebook Comments