Իվետա Մուկուչյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ից՝ մեկնաբանելով առաջին կերպարը, որով ներկայացել էր հանդիսատեսին: «Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված կադրում Իվետան,
Գարիկ Պապոյանն ու Կարինա Իգնատյանը կանգնած են կողք կողքի: Իվետան կրում է բազմագույն շրջազգեստ եւ բաճկոն՝ իր տեսքն ամբողջացնելով հագուստի գույների եւ սեւի համադրությամբ կոշիկներով: «Եվս մեկ անմոռանալի երեկո եվրատեսիլյան
պատմության մեջ: Ուրախ եմ, որ այդ պատմության մի մասն էի։ Թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս աշխատել եմ իրական պրոֆեսիոնալների հետ, որոնց աշխատանքի արդյունքն էլ երեկվա աննկարագրելի շոուն էր: Շնորհակալ եմ վստահության եւ նույնիսկ մանրուքներին
այսքան մեծ ուշադրություն դարձնելու համար: Անդրադառնալով առաջին կերպարիս՝ նշեմ, որ այն ինձ համար մեծ նշանակություն ունի: Նախքան մրցույթն ամիսներ շարունակ երազում նման պատկերներ էի տեսնում՝ աչքեր, սիրտ: Մրցույթի համար Չարլզ դե Վիլմորինի՝ լեգենդար
համարվող կերպարից եվրատեսիլյան կերպար ստանալու որոշում կայացրինք, որն իդեալական ձեւով կարված կլինի հատուկ ինձ համար՝ համապասխանելով բեմին եւ գործընկերներիս կերպարներին», հրապարակումը մակագրել է երգչուհին: Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանը՝ Գարիկ Պապոյանի, Կարինա Իգնատյանի եւ ռոբոտ Ռոբինի հետ վարում էին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը: