Իսրայելում նա խամա րդու նոր տեսակների հետքեր են հայտնաբերվել

Իսրայելի Նեշեր Ռամլա քարանձավում հայտանբերվել են նախամարդու անհայտ տեսակի հետքեր, որոնք մոտավորապես 120-140 000 տարեկան են, հաղորդում է Science ամսագիրը:

Նախկինում գիտնականները կարծում էին, թե իսրայելցի նեանդերթալցիները Եվրոպայից են եղել, որոնք տեղափոխվել են հարավ՝ սառցաբեկորների տեղաշարժերի հետևանքով: Սակայն վերջերս հայտնաբերված քարացած ոսկորները հերքում են այդ տեսակետը և ապացուցում են, որ նեանդերթալցիների բոլոր նախահայրերը ապրել են Մերձավոր Արևելքում մոտավորապես 400 000 տարի առաջ:

Համեմատելով նախկին գտածոների հետ՝ գիտնականները համոզվել են, որ հրեա ներադերթալցիների նախահայրերը նոր տեսակի մարդիկ են՝ առայժմ չուսումնասիրված:

Понравилась статья? Поделиться с друзьями: