Նավասարդ Խաչատրյանը գրում է. Երկու ժամ առաջ տանից իջնում էի դեպի Տաթևի վանք: Ճանապարհիս մի կին կանգնեցրեց, բա թե` մի հատ ինձ նկարի գցի էջդ ու մի լավ բան գրի վրեն: Ժպտալով պատասխանում եմ` է յանի լավ բան ունե՞ս որ լավ
բան գրեմ, ու խաբելով որ համ էլ զարյադկա չունեմ, ցրեցի իջա: Հասա վանք, ուզում էի մտնեմ ներս` սրահ, տեսնեմ մուտքի պատի վրա զինվորական գլխարկներ կան, (դա նշանակում է որ ներսում մոմ վառող Զինվորներ կան):
Հիշեցի մի 4-5 րոպե առաջ վերևում պատահած են կնոջը եւ իր ասածը, ու մտքումս ասեցի` (ա՜ա՜ա՜յ սա ուրիշ բան), հիմա ո՞նց չնկարեմ՝ իրար մոտ դրված Զինվորի և Սպայի գլխարկները, ու մի հատ հրապարակմամբ չասեմ` ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ՁԵԶ` ՏՂԵ՛ՐՔ: