Արդեն հայտնել էինք, որ ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված,
Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը։
Արկղերի վրա գրված է․
«Թող մեր ընկերությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռն է, և ավելի երկար, քան Յանզի գետը»։