Ինչ զգեստ է ընտրում Աստղիկ Սաֆարյանը երեկոյան կերպարի համար

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական լուքը։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ոճային երգչուհին կարմիր գույնի, ոտքի հատվածում համարձակ բացվածքով փքված երեկոյան զգեստ է կրում,

որը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։ «Իմ հեքիաթի հերոսուհին…», — գրել է երգչուհին։ Օրերս հրապարակված ֆոտոշարքի համար երգչուհին փայլուն զգեստ էր ընտրել, որը համադրել էր սեւ

բարձրակրունկների հետ։ Աստղիկն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջական էին դարձրել խոշոր զարդերը։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Շքեղ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: