Ինչպիսի՞ն կլինեն գարնան առաջին օրերը

Երևան քաղաքում՝ փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-5-ին հնարավոր է կարճատև անձրև:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ մարտի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը, մարտի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Понравилась статья? Поделиться с друзьями: