Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը հաճախ է հետաքրքիր տեսանյութեր տեղադրում, որտեղ ցույց է տալիս իր դստեր արկածները եւ զվարճալի առօրյան։ Այս տեսանյութում նորից գլխավոր դերում Սիլվայի անուշիկ աղջիկն է, նա հերթական չարաճճիությունն է արել խանութնրից մեկում։
Նշենք, որ Սիլվայի ամուսինը՝ Նորայրը նրա տեսալհոլովակներից մեկում է հանդես գալիս ․«Նորոյին ներգրավելը ռեժիսորի մտահղացումն էր։ Սկզբում, երբ տարբերակներ էինք քննարկում, իր մասնակցության հարցը նույնիսկ չկար, բայց Արթուրն առաջարկեց իր թեկնածությունն ու որոշեցինք փորձել։ Նորոն չէր ուզում նկարահանվել, քանի որ խուսափում է տեսախցիկներից, սակայն այլ ելք չկար։)
Իհարկե, եթե շատ սկզբունքային հարց լիներ, չէի փորձի համոզել։ Ռեժիսորի համար մի փոքր դժվար էր աշխատել իր հետ, որովհետև նա բնույթով դերասան չէ, տեսախցիկի հետ աշխատելու փորձ չունի,– ասաց երգչուհին, ում աշխատանքը, սակայն, բավականին հեշտացել է։
–Որքան էլ ջանաս խաղալ, իրական սերը միշտ տարբերվում է։ Այս դեպքում տեսահոլովակը շատ ավելի զգացմունքային է ստացվել։ Ինձ համար շատ ավելի հեշտ էր սեր ներկայացնել Նորայրի հետ։ Շատ ավելի ազատ էի իմ շարժումներում, զգացմունքներս արտահայտելու հարցում, ինչը երևում է տեսահոլովակում»․- հարցազրույցներից մեկում նշել է նա։ Տեսանյութը դիտեք ստորև՝