Մարտին Մկրտչյանն արդեն շուրջ ինը տարուց ավելի է, ինչ ընտանիք կազմել ու ապրում է երգարվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Հռիփսիմե Հակոբյանի հետ։ Երգիչների ընտանիքում երկու հրաշալի զավակներ են մեծանում։
Զավակների խնամքի ու կրթության հարցերով, ինչպես ակնհայտ է ամուսինների հրապարակումներից, ավելի շատ մայրը՝ Հռիփսիմեն է զբաղվում։ Հռիփսիմեն օրերս նշել է տարեդարձը։ Նա սիրով ընդունել է երկրպագուների շնորհավորանքը։
Հռիփսիմեն ծննդյան հաջորդող օրը շնորհակալական հրապարակմամբ է հանդես եկել՝ ասելով, որ մեկ տարով էլ մեծացավ ու ավելի խոհեմ դարձավ՝ շնորհիվ կյանքի դասերի, հակասական ու իրարամերժ ապրումների և հագեցած օրերի։ Հռիփսիմեի օրը գեղեցկացրել է
ամուսինը՝ Մարտինը։ Նա գեսգիշերին մոտ դուրս է եկել տնից ու տուն է վերադարձել կարմիր վարդերի շատ շքեղ փնջով։ Հռիփսիմեն, դռան զանգին ընդառաջ գնալով, նկարահանելով է բացել դուռը։ Իսկ թե ինչ տեսարանի է ականատես եղել, կարող եք տեսնել ստորև։