Ինչպես է հայտնի դերասան Գևորգ Գրիգորյանը պատրաստվում Նոր տարվան․ Լուսանկար

Հանրահայտ արտիստ Գևորգ Գրիգորյանը, զբաղված լինելով արտիստական հոգսերով ու նկարահանումներով, մշտապես պատրաստ է առանց որևէ խոչընդոտի ու նախապայմանի միանալ հայրենիքի սահմանները պաշտպանողների շարքերին,

եթե առաջանա դրա անհրաժեշտությունը։ Գևորգը միծտ շատ զգայուն է բոլոր այն հարցերում, որոնք հայրենիքին, հայրենիքի պաշտպանությանն են վերաբերվում, նա այդպես է դաստիարակվել դեռ մանկուց՝ հայրենիքի

խաշտպանների շարքերը համալրած հայրիկի օրինակով։ Գևորգը ոչ միայն ֆիզիկապես է կանգնում զինվորների կողքին, այլ նաև նրան աջակցում է իր բոլոր հնարավորությունների սահմաններում։ Նա Ամանորին ընդառաջ

տոնական նախապատրաստությունների փոխարեն պատրաստում է իրեն անհրաժեշտ իրերը, որ գնա սահման։ Այս մասին պատմող լուսանկար է իր հարթակում տեղադրել Գևորգը՝ գրելով, որիրականացնում է տոնական նախապատրաստություն,

իսկ լուսանկարում զինվորական պայուսակ է՝ համապատասխան պարագաներով։ Այս ամենին զուգահեռ՝ Գևորգը շարունակում է հանդես գալ ֆիլմերում՝ կերտելով իրեն բնորոշ հետաքրքիր ու ինքնատիպ կերպարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: