Ինչպես է Կոմիտասի շուկայի մոտ ա յր վ ել 31 համարի գազելը․ տեսանյութ

Մայիսի 9-ին, ժամը 13:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Հայաստանի ԱԻՆ-ից socialmedia.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։04-ին, մարել՝ 14։07-ին։

Այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1967 թ․), և մասամբ ջերմահարվել մոտակա կանգառի գովազդային վահանակը (մոտ 4 քմ)։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: