Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլու զման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ Հայերի ու ադրբեջանցիների միջև։ 1990 թ.-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։
1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։ Զինված ուժերը (ԶՈւ), պետության կարևորագույն զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Զինված ուժերի կոչումը, խնդիրները, կառուցման սկզբունքները, անձնակազմի ուսուցումն ու դաստիարակությունը պայմանավորված են հասարակական, պետական կարգով և պետության քաղաքականությամբ:
Զի նված ուժերը օգտագործվել են որպես արտաքին թշնամիներից պաշտպանվելու, այլ պետություններ զա վթելու, գաղութային ժողովուրդներ ստ րկացնելու և հարստահարելու միջոց, նաև արտաքին քաղաքականություն վարելու գլխավոր հենարան և այլն: Ինչպես են մեր զինվորները նշում Ամանորը: Տեսանյութ՝