Հունիսի 1-ի առթիվ հայ հայտնիներից շատերը իրենց փոքրիկների հետ համատեղ հրապարակումներ էին արել՝ շնորհավորելով նրանց տոնի առթիվ։ Իսկ ահա երգիչ Էրիկը ինստագրամյան էջում մանկության տարիներին արված հոլովակ էր
հրապարակել, որտեղ կատարում է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» ստեղծագործությունը և գրել․ «Շնորհավոր Երեխաների պաշտպանության օր։ Իսկ Ձեզ համար երգում է Էրիկ Կարապետյանը»։ Հոլովակը նկարահանված է 1997 թվականին։