Ինչու է դառը պար տություն կրած , փողերը քամուն տված Քոչարյանը , անընդհատ խոսում ռևանշից , իշխանությունը վերցնելուց հաստատ իմանալով , որ…

Տիգրան Սիմոնյանն իր էջում գրել է.

Ինչու է դառը պարտություն կրած , փողերը քամուն տված Քոչարյանը , անընդհատ խոսում ռևանշից , իշխանությունը վերցնելուց , հաստատ իմանալով , որ այն իր համար արդեն անհասանելի և մղձավանջային երազանք է որ իր համար ջարդված են իշխանություն տանող բոլոր աստիճանները , որ ինքն արդեն անցյալ է , դառը անցյալ ։

Նպատակը մեկն է ՝ չկորցնել շրջապատը , այն էլեկտորատը , որի մի մասին ձեռք էր բերել պաշ տոններ խոստանալու հաշվին , մի մասին դ ատ ու դա տաստանից փրկելու հաշվին , մի մասին ապօ րինությունները օրինականացնելու հաշվին , մի մասին տրված բավականին մեծգումարների հաշվին ։ Հաշվին , հաշվին , հաշվին , և այս բոլորը միասին կոչվում էր քոչարյանական ֆենոմեն ։ Նա վա խենում է մենակությունից , նա վա խենում է ավելորդ լինելու հրեշավոր մտքից , նա վախենում է դա տավճռից ։

Ու հաստատ գիտակցում է ,որ այլևս չի ունենա անհաղթ հերոսի այն ֆենոմենը , ինչ ֊ որ ուներ նախնտրական շրջանում , Նա գիտակցում է , որ ժողովուրդը զգաց , որ իր ֆենոմենի տակ թաքնված էր ամենասովորական մի փուչիկ , որն էլ դմփոցով պայթեց ։ Նա գիտակցում է այս ամենը , իսկ դա արդեն նշանակում է , որ նա պարտվել է հավիտյանս ։

Понравилась статья? Поделиться с друзьями: