Իննայից բաժանվելուց հետո Զիրոյանը գտել է մեկ ուրիշին. նա կարծես սիրավեպ է սկսել դերասանուհի Վիկտորյա Սահակյանի հետ

Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ տևական ժամանակ է, ինչ ըստ խոսակցությունների՝ դերասաններ Վահե Զիրոյանը և Իննա Խոջամիրյանն այլևս միասին չեն: Նրանց սիրավեպը բուռն էր սկսել, սակայն ըստ լուրերի՝ նույնքան բուռն էլ ավարտվել էր:

Թե որքանով են նրանց բաժանման լուրերը համապատասխանում իրականությանը, ժամանակը ցույց կտա, սակայն հիմա էլ ըստ ասեկոսեների՝ Զիրոյանը տարվել է իր նոր խաղընկերուհիով, խոսքը Վիկտորյա Սահակյանի մասին է: Նրանք միասին հանդես են գալիս «Փնտրվում է տղամարդը» ներկայացման մեջ:

Ըստ շշուկների՝ Վիկտորյան ու Զիրոյանը վաղուց է, ինչ արդեն միայն գործընկերներ չեն: Այս առիթով Starnews-ը փորձեց կապ հաստատել Վիկտորյայի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Ի դեպ, Վիկտորյա Սահակյանը հանրությանը հայտնի դարձավ «Save միլիոն» ներկայացումից և սերիալներից, ինչպես նաև կիսամերկ լուսանկարներով, որոնցից շատերն արվել էին Իննա Խոջամիրյանի ներքնազգեստի ապրանքանիշի համար: Starnews-ի աչքից չի վրիպել, որ այդ լուսանկարները Վիկտորյան հեռացրել է սոցիալական ցանցի իր էջերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Понравилась статья? Поделиться с друзьями: