«Ինձ կոմֆորտ է սիրտս բաց պահել․․․ Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով բնական կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում դերասանուհու մազերն արձակված են, առանց շպարի է։ «Ինձ կոմֆորտ է սիրտս բաց պահել: Հա՛ իմ

սիրտը նախատեսված չէ փակված լինելու կամ վանդակում պահելու համար: Ու ինչքան էլ թափանցիկ լինի այն ապակուց չէ ,որ կարող է ճաքել ու փշրվել առանց վերականգնման: Հակառակը իմ սիրտն ապացուցել է,որ իմ ամենաուժեղ մասնիկը հենց ինքն է», —

հրապարակումը մակագրել է դերասանուհին։ «Շատ վատն ենք մենք, շատ։ Ու հա, մեր պարտվելը, մասնատվելը հենց դրանից ա գալիս, որ ամեն բան քննադատվում ա, ցեխ շպրտելը դառել ա սեփական ես-ի ձեւավորման կարեւոր նախադրյալներից մեկը։ Օգնողը դարձել ա սուտ,

չօգնողը՝ անբան։ Մի մեղադրեք Ձեր կողքին չկանգնողներին, էդ դուք եք տենց դարձնում։ Էնքան եք խաբել, քցել մարդկանց, որ չեն էլ հավատում, որ իրենց օգնությունը տեղ է հասնում։ Ու, հա մտցրեք ձեր չեղած ուղեղները՝ չենք տեղադրում, որ մեր գովքը կապեք,

ցուցամոլությամբ չենք զբաղվում, ու ի տարբերություն ձեզ գործում ենք, ոչ թե արժեզրկված, սոված տեսակով նստում ու տառեր հավաքում, ինչ ա մի 2 հոգու օրվա մեջ ավել կպնենք՝ բավարարված զգալու համար։ Մենք գործում ենք։ Չենք փախնում, չենք

լքում, մնում ենք, որ չեղած տեղից ստեղծենք։ Ու, հա հենց տեղադրում ենք, որ էն մարդիկ, ովքեր իրենց լուման են ունեցել էս գործում տեսնենիրենց քրտինքով աշխատած գումարի արդյունքը։ Իրոք արդեն զզվելի է։ Հերիք ա», — ավելի վաղ գրել էր դերասանուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: