Ինձ թույլ չեն տալիս Քոչարյանի նկարով «Դե Ֆակտո»-ի շապիկը փակցնել վահանակներին. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանին թույլ չեն տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով՝ ամսագրի շապիկը փակցրել Երևանի կենտրոնի գովազդային վահանակներին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ես Նիկոլի նկարը դրել էի «Դե Ֆակտո» ամսագրի շապիկին ու այդ շապիկը փակցրել Երևանի կենտրոնի գովազդային վահանակներին, իսկ այսօր երբ Նիկոլն ա իշխում, ինձ թույլ չեն տալիս Ռոբերտ Քոչարյանի նկարով նույն «Դե Ֆակտո»-ի շապիկը փակցնել՝ Երևանում առկա վահանակների վրա …

Նույն «Դե Ֆակտո» ամսագրի շապիկը , որի վրա այլ մարդ է փակցված , թույլ տալիս են վահանակներին տեղադրել , իսկ Նախագահ Քոչարյանի դեպքում թույլ չեն տալիս…

Սա է Նիկոլի ժողովրդավարության ու մամուլի ազատության մասին պատկերացումները…

Թե բա՝ ամենաժողովրդավարական… Դու շարքային բռնապետիկ ես Նիկոլ ու քո վերջը բռնապետերին բնորոշ ա լինելու…»,– գրել է Մենուա Հարությունյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: