Արամ Գևորգյանն իր էջում գրել է. Ղահրամանյան Արայիկը Ստեանակերտից էր, 2019 թվականին էր զո րակոչվել բանակ, Ջրականում էր ծա ռայում։ Կապավոր էր։ Պատ երազմի 1-ին իսկ օրվանից առաջ նագծում էր։ Արայիկը Հասցրեց մասնակցել սկզբում Ջրականի, այպուհետև Հադրութի համար մղվ ող մար տերին։
Վերջին անգամ մոր հետ խոսելիս ասել էր «Մամ, սա ձեր տեսած պատ երազմը չի, հնարավոր է էլ չկարողանամ հետներդ խոսալ, հնարավոր է էս վերջին անգամն է, որ զրուցում են։ Ինձ Գորիսում ման կգաք…»։ Արայիկը հանուն հարազատ Արցախի իր կյանքը տվեց հոկտեմբերի քսանութի
լույս 29-ի գիշերը, Մարտունու Քերթ գյուղի մատույցներում, տասնյոթ զի նակից ընկերների հետ միասին։ Զո հվեց՝ անկատար թողնելով բազում երազանքներ և նպատակներ։ Հիշա տակդ վառ, քաջ տղա… Արայիկը քսան տարեկան էր։