Իմ սիրտը գրավելու տարբերակներ այլևս չկան. Թամարա Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել իր սիրելիից (լուսանկար. տեսանյութ)

Starnews-ն առաջինն էր տեղեկացրել էր, որ Թամարա Գևորգյանը սիրելի ունի, նույնիսկ տպավորություն է, որ դերասանուհին նշանադրվել է: Կարծես թե, Թամարան այլևս չի պատրաստվում գաղտնի պահել իր սիրային հարաբերությունները:

Օրերս դերասանուհին իստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել: Հետևորդներից մեկի այն հարցին, թե ինչպես կարելի է իր սիրտը գրավել, նա նշել էր, որ այլևս տարբերակներ չկան:

Դերասանուհին հաստատել է, որ ընտրյալ ունի, սակայն նաև մեկ այլ հարցին պատասխանելիս հավելել է, որ սերը դժվարին աշխատանք է:

Թամարան նաև ներկայացրել է, թե ինչ ծաղկեփունջ է ստացել սիրելիից, սակայն նրա ով լինելը նախընտրում է գաղտնի պահել:

Понравилась статья? Поделиться с друзьями: