Իմ ուժեղ կողմը․ Իրինա Թովմասյանն ամուսնու հետ ջերմ լուսանկար է հրապարակել

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ Ինստագրամյան էջում տեղադրված

լուսանկարում Իրինան պատկերված է ամուսնու հետ, որին ջերմ գրկել է։ «Ահա իմ ուժեղ կողմը՝ իմ ամուսինն է, ով միշտ ինձ

ուժ է տալիս, քաջալերում, հույս տալիս, ու կողքիս լինելով դարձնում ինձ աշխարհի ամենաերջանիկ կինը, մայրը ու «կայծը», ինչպես նա է սիրում ասել»,- գրել է Իրինան։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Իրինան եթերային զգեստ էր կրում, արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։

«Շատ կարեւոր է այս կյանքում դժվարին պահերին գտնել մի լուսավոր կետ եւ հանուն դրա առաջ շարժվել։ Մտածել ու հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։

Հավատացնում եմ` հավատը շատ բան է փոխում մեր կյանքում։ Պետք է լինել լավատես»,- գրել էր Իրինան։ Լուսանկարն արվել էր Եգիպտոսում։

Понравилась статья? Поделиться с друзьями: