Լրագրող Վարդան Օնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռազմիկն իմ ճանաչած ամենաբարի մարդկանցից է: Սակայն, ամեն անգամ կռվ ում ենք: Ռազմիկն իմ ճանաչած ամենաուժեղ մարդկանցից է:
Ամառ կամ ձմեռ, ցուրտ թե շոգ՝ իմ մոտ 85-կգ-ը, գումարած սայլակի 10-12 կգ-ը առանց շունչ առնելու բարձրացնում է 4-րդ հարկ կամ իջեցնում 4-րդ հարկից: Ամեն անգամ նա է ինձ տանում բժշկի:
Տանում է եւ բերում, ընթացքում էլ՝ կատակ ու հումոր: Ինչքան էլ անտրամադիր լինես՝ Ռազմիկը կփորձի ոգևորել: Հիմա կասեք՝ բա՞, ինչու՞ եք կռվ ում: Կռվ ում ենք, քանզի Ռազմիկն ու Yerevan Home Care ընկերությունը որոշել են, որ վի րավոր զինվորից գումար չեն վերցնելու, իրենք որոշել են, որ իրենց մասնակցությունն էլ պատ երազմին, գոնե այսպես պետք է դրսևորվի: