«Իմ կողքին չի կարող լինել թույլ․․․ տեսակ չունեցող տղամարդ»․ Օլյա Հակոբյան

Դերասանուհի Օլյա Հակոբյանը երեկ շիկահեր էր, այսօր՝ կարմրահեր, վաղը, գուցե, դառնա սեւահեր, ու այսպես շարունակ։ Օրեր առաջ նա ներկայացրեց իր նոր ֆոտոշարքը, որտեղ ոճային ու թրենդային մեկ այլ կերպարում է, այնպիսին՝ ինչպիսին, սովորաբար,

չի լինում ֆիլմերում։ «Ես միշտ շատ ճկուն տեսակ եմ եղել իմ մասնագիտության համար․ եթե սիրեցի կերպարս, ապա արդեն նա կթելադրի ինձ, թե ինչ է իրեն անհրաժեշտ։ Այդ դեպքում Օլյան անցնում է երկրորդ պլան»,-ասում է դերասանուհին։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Օլյան նշեց, որ ոճափոխությունները, հիմնականում, կախված են տրամադրությունից։ «Երբեմն էլ՝ դրանց դիմում եմ որոշակի թրենդներից ելնելով։ Հիմնականում կառչած չեմ որեւէ կոնկրետ ոճից, բայց առօրյայում սպորտայինն եմ

նախընտրում, համապատասխան առիթների դեպքում՝ նաեւ դասական։ Անկեղծ՝ չեմ կարող ասել՝ ինչու ոճափոխվեցի, կամ ոճափոխվեցի՞, արդյոք, թե՞ ոչ։ Գուցե, ավելի պրոֆեսիոնալ։ ֆոտոշարքերով այդ ամենը զգացվեց եւ սկսեց տեսանելի դառնալ, բայց միշտ եմ սիրել լավ հագնվել»։

Դերասանուհին հաճախ սիրում է միախառնել ոճերը․ «Օրինակ՝ չեմ զլանա բացել հայրիկիս զգեստապահարանը, եւ այնտեղից մի պիջակ ընտրել, այն համադրել մետաքսե շրջազգեստի, կոպիտ կիսաճտքավոր կոշիկների ու որեւէ հետաքրքիր գլխարկի հետ։ Մի ուրիշ օր էլ, գուցե, ոգեշնչվեմ

որեւէ դասական վիպակի հերոսուհու կերպարից, հաջորդ օրն էլ երեխաներիս հետ ֆուտբոլ կնայեմ ու Ռոնալդուի շապիկով դուրս կգամ (ծիծաղում է)։ Ես խառը մարդ եմ»։ Օլյան խոստովանում է, որ որդիները եւս արդեն սկսել են խորհուրդ տալ՝ ինչ հագնել, ինչն է սազում, ինչը՝ ոչ․

«Միանշանակ, սկսել եմ նրանց մեջ տեսնել տղամարդուն հատուկ առաջին գծերը՝ «Մամա, սա ավելի սիրուն ա քեզ վրա նայվում, քան՝ մյուսը»։ Կամ՝ «Մամա, ես սիրում եմ, երբ դու սպորտային ես հագնվում, որ մեզ հետ ֆուտբոլ խաղաս»»։ Անդրադառնալով այն ոճափոխություններին,

որոնց երբեք չի դիմի, դերասանուհին դժվարացավ պատասխանել, քանի որ փորձը ցույց է տվել, որ հիմա հաճախ նաընտրում է այն, ինչը նախկինում չէր ընտրի․ «Միշտ մտածել եմ, թե մանուշակագույնը, մի տեսակ, հարմար գույն չէ։ Այսօր, սակայն, պահարանիս մեծ մասը այդ երանգի մեջ է։

Մի ժամանակ սիրում էի բալագույնը, հիմա ատում եմ այդ գույնի հագուստը։ Այն միայն կրում եմ բաց երկնագույնի համադրությամբ, եթե, իհարկե, կրում եմ (ծիծաղում է)»։ Օլյային քննարկում են ոչ միայն ոճային առումով։ Որքան էլ փակ է պահում անձնականը,

դերասանուհու անվան շուրջ հաճախ են պտտվում խոսակցություններ այն մասին, որ նրա կյանքում կա տղամարդ։ Օլյան թեման չցանկացավ մեկնաբանել, բայց հետաքրքրվեցինք՝ ինչպիսի հատկանիշներ է կարեւորում տղամարդու մեջ։ «Իհարկե, առաջնահերթ պետք է լավ մարդ լինի,

գրագետ, հաճելի զրուցակից, այնքան վստահ լինի սեփական ուժերի վրա, որ կնոջ հաշվին չինքնահաստատվի։ Իմ կողքին չի կարող լինել թույլ, անողնաշար, առանց ընկեր, առանց սկզբունք, տեսակ չունեցող տղամարդ։ Կան, իհարկե, այլ գծեր էլ, որոնք չեմ ընդունում»,-հավելեց դերասանուհին։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի Instagram-ից

NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями: