«Իմ կյանքում լույս ես»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քլոեի տարեդարձը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել շնորհավորելով քրոջը՝ Քլոե Քարդաշյանին, ծննդյան օրվա առթիվ և կից գրել․

«Ծնունդդ շնորհավոր։ Դու իսկապես իմ ճանաչած ամենազարմանալի, ամենակախարդական մարդն ես։ Դու ունես ամենամեծ սիրտը, եւ հոգ ես տանում քեզ շրջապատող յուրաքանչյուրի համար։ Դու լավագույն մայրն ես ու ընկերն այն փոքրիկ շրջանակի համար, որը դու պահպանում ես: Իմ կյանքում, ասես լույս լինես։ Ես նույնիսկ չեմ կարող բառերով արտահայտել, թե որքան երջանիկ եմ, որ դու իմ քույրն ես: Ես սիրում եմ քեզ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: