Աստղիկ Հեքիմյանն իր էջում գրառում է կատարել. Իմ Ազատ, այսօր դու դարձար քսանմեկ տարեկան։ Այս ծնունդիդ դու արդեն զո րացրված կլինեիր ու մենք բոլորս իրար հետ կլինեինք առաջվա նման… Մեր ընտանիքում բացակա չէր լինի։ Ես կկարողանայի քեզ գրկել ամուր-ամուր և ասել՝ շնորհակալ եմ,
որ կաս, որ հենց դու ես իմ եղբայրը, և այդժամ ես կցանկանայի որ միշտ կողքիս լինես… Արդար չէ. ես պետք է մտածեի քեզ ինչ նվիրել, ոչ թե ինչպես զարդարեի քո սուրբ տունը Ազատսս…ծննդյանդ օրը ես հպարտությամբ լցված անդադար պետք է քեզ նայեի, քեզանով ուրախանայի,
լսեի զրնգուն ծիծաղդ… Իմ ամենաթանկ, իմ ամենասուրբ, էսօր, այս պահին մենք էլի միասին ենք, դու ներկա ես, սակայն մենք քեզ չենք կարող դիպչել… Կարոտս անարտահայտելի է ոչ մի բառով ու ոչ մի կերպ… ձեռքերս օդի մեջ պարզած են մնում,որ քեզ գրկեմ…………. Երկնային ծնունդդ շնորհավոր, իմ Հրեշտակ. Տեսանյութը՝ ստորև.