Իլհամ Ալիևը շnկի մեջ է գցել ներկաներին. «Ի՞նչ եմ անում այս գահը…». (Տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շոկի մեջ է գցել իր մասին լուրերին հետևողներին։

Մարզային այցելություններից մեկի ժամանակ նա հրաժարվել է իրեն առաջարկված բազկաթոռից ու խնդրել է իրեն տալ նույն աթոռից, որի վրա նստած են եղել հանդիպման մյուս մասնակիցները՝ պետական ծառայություններից մեկի կամավորները։

«Ի՞նչ եմ անում այս գահը, ինձ սովորական աթոռ տվեք»,- հրահանգել է Ադրբեջանի ղեկավարը։
Աշխատակիցներն անմիջապես, «չգիտես որտեղից», գտել են նույն աթոռից ու հրամցրել իրենց առաջնորդին։

«Կտրականապես չի կարելի նման տարբերություններ դնել»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ նա «փայլում է նման համեստությամբ», մանավանդ մարզային այցելությունների ժամանակ։ Հաճախ նրա համար ասֆալտ են փռում դաշտի մեջ, որ նա չկեղտոտի կոշիկները գեղեցիկ ֆոտոսեսիա անելիս։

Понравилась статья? Поделиться с друзьями: