2022 թվականին ձմեռային արևադարձը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին. ցերեկային ժամերը կտևեն ընդամենը 7 ժամ 9 րոպե: Մենք շտապում ենք կիսվել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններով և պատմել, թե ինչպես են մեր նախնիները դիմավորել տարվա ամենակարճ օրը։
Սլավոնական ձմեռային արևադարձ
Հին սլավոնները կարծում էին, որ մթության և սառնամանիքի աստված Կարաչունը (Չեռնոբոգ) փորձում է «գողանալ» Արևը, և նրան ծառայում էին արջերն ու գայլերը։ Կարաչունին հակառակ է ձմեռային արևի աստված Կոլյադան, ում պատվին նշվում է ձմեռային արևադարձը։ Այս օրը մարդիկ ցատկում էին կրակի վրայով, երգեր երգում՝ երջանկության մաղթանքներով, նվերներ տալիս ընկերներին և նույնիսկ անծանոթներին:
Ձմեռային արևադարձի օր. ինչպե՞ս է այն ազդում մարդու վրա.
Ի դեպ, վաղուց էր նկատվում, որ ձմեռային արևադարձի օրն ազդում է մարդկանց առողջության վրա։ Եղանակից կախված մարդիկ այս ամսաթվին շատ զգայուն են դառնում. նրանք կարող են սկսել ճնշման հետ կապված խնդիրներ ունենալ: Շատերը նաև քնկոտություն են զգում, ինչը կապված է ցերեկային ժամերի անբավարարության հետ:
Ի՞նչ անել ձմեռային արևադարձին․
Ի՞նչ անել ձմեռային արևադարձի օրը. Լավագույն տարբերակը ավանդույթները հիշելն ու ձմեռային արևի պատվին տոն կազմակերպելն է։ Այսպիսով, Դուք կարող եք շեղել Ձեզ վատ մտքերից: Բացի այդ, անպայման ուշադրություն դարձրեք նախնիների հիշատակին. կարող եք նրանցից միջնորդություն խնդրել: Հիշեք, որ պետք է առատաձեռն լինեք, օրինակ՝ նվերներ կամ փող տաք կարիքավորներին, կամ գնել նվերներ երեխաների համար:
Ձմեռային արևադարձ. Ի՞նչ չի կարելի անել․
Ձմեռային արևադարձի օրը խստիվ արգելվում է հայհոյել և վիճել՝ այս օրը պետք է անցնի խաղաղ պայմաններում: Դեկտեմբերի 21-ին ոչ մի դեպքում ոչ մեկին մի վնասեք կամ վատ բան մի ցանկացեք, ինչպես նաև փորձեք ձերբազատվել նախանձի դրսևորումներից կամ ագահ լինելուց:
Ինչպե՞ս ցանկություն հայտնել ձմեռային արևադարձին․
Ձմեռային արևադարձի օրը Դուք կարող եք և պետք է ցանկություններ պահեք, քանի որ սա առեղծվածային օր է, Ձեր երազանքները կարող են իրականանալ: Վերցրեք մի դատարկ թուղթ և գրեք Ձեր ցանկությունը ներկա ժամանակով: Մի օգտագործեք բացասական մասնիկներ:
Ավելի լավ է խնդրեք այն բաները, որոնք կարելի է գնել փողով, և որոնք միանգամայն իրական են։ Ավելի լավ է բանական և չափազանց անհասանելի ցանկություններ չպահեք։ Ոչ մի դեպքում չպետք է «չար» ցանկություններ պահեք՝ ուղղված այլ մարդկանց վնաս պատճառելուն, նույնիսկ եթե այդ մարդիկ ժամանակին Ձեզ որոշակի վնաս են պատճառել։