Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են արել առաջիկա մի քանի օրվա համար։
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, վաղը և նոյեմբերի 16-ի գիշերը, ինչպես նաև 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երևան քաղաքում մինչև նոյեմբերի 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +11…+13, երեկոյան` +4…+6 աստիճան։