Հիշեցնենք, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում՝ 2020թ.-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ…
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով երեկ երեկոյան պաշտոնանկ է արվել ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, որի վերաբերյալ մենք մի քանի աղմկահարույց հրապարակումներ էինք արել նրա կոռուպցիոն գործունեության վերաբերյալ…
Մեզ հասած տեղեկություններով՝ բացի ՌՈ պետից, երեկ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը…
Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ գրել է,որ երեկ կառավարությունում քննարկում են ունեցել այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ և կայացվել են մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ…
Պաշտոնանկության տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը կապ է հաստատել Արթուր Բաղդասարյանի հետ…
Վերջինս հրաժարվել է որևէ պարզաբանում տալ…
«Ինձ արգելել են խոսել»,- հակիրճ ասել է նա…
Ընդ որում, զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով…