ժամը 11։00ին Արցախի մեծ մասը լուռ հարգում էր 1 րոպե լռությունը… իսկ Երևանում գտնվող ընկերներս փաստում են, որ… Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը գրում է. Երեկ ժամը 11։00ին Արցախի մեծ մասը լուռ հարգում էր մեկ րոպե լռությունը։ Մարդիկ մեքենաներից էին իջել նույնիս և կանգնել ոտքի։ Իսկ նույն իրականության մեջ երևանի շատ փողոցներում ցկ ցկալով ման էին գալիս դե կյանքն էլ սովորականի նման եռում էր։ Ես ինչքան փորձեցի էդ մեկ րոպե լռությունը զգամ, չակորղացա, մեր հարևանությունը «ARAM ASATRYAN-DRAXTI PERI» երգն էր քոքել և տժում։

Երեկվանից Երևանի տարբեր տեղերում գտնվող ընկերներիս հարցնում եմ, բոլորը փաստում են, որ մեկ րոպե լռություն չի պահպանվել։ ՀՀ տարբեր տեղերում չգիտեմ որտեղ ինչպես։ ԱԶԳ-ը այ սենց փոքր բաներում միասնական լինելուց է լինում ԱԶԳ ոչ թե Տիգրան Մեծի ժամանակվա քարտեզին նայելով և դուխավորվելով։ Մենք շատ հեռու ենք ԱԶԳ կոչվելուց, մենք դեռ ամբոխի լեվլում ենք։ Շնորհակալ եմ բոլորին ովքեր էդ մեկ րոպե լռությունը պահել ա,

կամ փորձել է շուխուռի մեջ պահի։ Հ․Գ․ հուսով եմ, որ սեպտեմբերի քսանյոթը կամ մեկ այլ օր կգրանցվի որպես 44 օրյա պատ երազմի ընթացքում զո հվածների, անհ ետ կո րածների ու ինչու չէ նաև տարբեր կարգի հաշ մանդամություն ձեռք բերած ու մասնակցած մարդկանց համազգային հիշ ատակի և հարգանքի օր !

Понравилась статья? Поделиться с друзьями: