Ժամանակին Բժկական Ուսումնարանի ետևում մի կրպակ ունեի, աչքի չընկնող վայր էր․․․ Սամսոն Գրիգորյան

Սամսոն Գրիգորյանը, երևանյան կենտրոնական հատվածից մի լուսանկար տեղադրելով իր հարթակում, գրում է հետևյալը․ «Ժամանակին Բժկական Ուսումնարանի ետևում մի կրպակ ունեի, աչքի չընկնող վայր էր՝ նրբանցքի վրա,

տեղադրված դեռևս 90-ականներից։ 2011-ին Տարոնիս սաստավը եկավ ապամոնտաժելու, իբրև կրպակները քաղաքի տեսքը գցում են, շատ արագ բոլորը պետք է հանվեն։ Չպայքարեցի, հոգուս խորքում համամիտ էի, բայց․․․

Քիչ ներքևում գտնվող, Կորյուն-Տերյան խաչմերուկի վրայի աչք ծակող կրպակներին ձեռք չտվեցին, ասում էին կագեբեշնիկիա։ Ամեն անգամ հրապարակով անցնելիս աչք էր ծակում թանգարանի պատերին հենված այս անհեթեթությունը՝ չգիտեմ ումն էր։

Հ․ Գ․ չեմ ափսոսում բիստրոս, քանի որ այն ամենն ինչն ինձ վնասում է, օգնում է կրկնակի ավելին առաջ գնալ։ Հ․ Հ․ Գ․ բայց մարդ ի՞նչ կարգի պետք է զզվեր Երևանից, որ այս բոսյակությանը թույլտվություն տար»,- իր հրապարակումը եզրափակել է Սամսոն Գրիգորյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: