Այսօր Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12.04-ին, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Յեսիլուտրի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 6,96 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացել են հարևան նահանգների բնակիչները։
armday.am