Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ 5,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Ադըյաման քաղաքից 58 կմ հեռու, էպիկենտրոնում այն եղել է
մեկ կիլոմետր խորության վրա: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն արդեն հատել է 11 հազարը։ Աղետից տուժած Թուրքիայի տասը նահանգում
եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մինչև փետրվարի 12-ը ամբողջ Թուրքիայում՝ սուգ: Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8574-ի, վիրավորվել է 49,133 մարդ:
texekatu.ru