Թող միշտ իմանա, որ Մալենայի հետ միասին երկու հաղթանակ են տվել Հայաստանին․․․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը եվրատեսիլյան հանգուցալուծման մասին գրել է հետևյալը․ «Շատ ապրի մեր Նարեն, հեչ թող չտխրի։ Իրեն կարող է մի փոքր «խանգարեց» մեր անցած տարվա հաղթանակը, բայց թող միշտ իմանա, որ Մալենայի հետ միասին երկու հաղթանակ են

տվել Հայաստանին։ Մեր բարեկամ Ֆրանսիային շնորհավոր, արժանի էր։ Վրաստանի աղջկան մեծ ապագա է սպասում, նույնը իսպանացուն, որը բեմի համար է ծնվել։ Ալբանեւհու վոկալը կատարելություն էր, սերբիան հեքիաթային բալետ։

Իռլանդուհին հեքիաթ։ Բոլոր բալիկները լավն էին շատ։ Ո՞վ մնաց։ Իվետան նույնպես ի ծնե բեմի համար է։ Ուղղակի Գարիկի կողքին հրավառություն էր։ Կարինան էլ հրաշք։ Շոուն իսկապես մինչ այժմ եղածների մեջ ամենահիշարժան էր։

Թող Հայաստանս միշտ զարմացնի»։,- իր գրառումը եզրափակել է Ստյոպա Սաֆարյանը։ Նշենք, որ Նարեն իր ելույթով երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց։ Այսպիսով՝ Ֆրանսիայում նախորդ տարի հաղթեց Հայաստանը, իսկ Հայաստանում՝ Ֆրանսիան։

Սոսի Թաթիկյանն էլ հավելել է․ «Հանրային Հեռուստաընկերություն — Հ1, շնորհակալություն մանկական Եվրատեսիլը բարձր մակարդակով ու ճաշակով կազմակերպելու համար։ Ամեն ինչ հրաշալի էր, և երկրի բրենդինգի / իմիջի համար

կարևոր Հայաստանից այսպիսի դրական մանկա-պատանեկան էներգիա ուղարկել Եվրոպա։ Չի կարելի թույլ տալ, որ մեզ ընկալեն միայն մեր խնդիրներով ու պատերազմական վիճակով։ Եվ հրաշալի էր, որ Ֆրանսիան հաղթեց»։

Понравилась статья? Поделиться с друзьями: