Նայեք 7 զույգի և ընտրեք այնպիսի դիրք, որում սիրում եք ժամանակ անցկացնել ձեր զուգընկերոջ հետ: Այս դիրքերից որո՞ւմ եք առավել հարմարավետ զգում ձեզ։
1-ին դիրք — Աղջիկն ու տղան նստած են առանձին
Հոգեբանների կարծիքով, առանձին ժամանակ անցկացնելը ենթադրում է, որ զուգընկերները երկար ժամանակ են հարաբերությունների մեջ եղել: Այս կեցվածքն ամենևին չի նշանակում, որ զույգի մեջ կոնֆլիկտ կամ ինչ-որ խնդիր է հասունացել: Պարզապես զուգընկերները կարողանում են գնահատել միմյանց և հարգել միմյանց անձնական տարածքը: Բայց այս զույգին չէր խանգարի ավելի շատ ժամանակ անցկացնել միասին` ընդհանուր գործի կամ հոբբիի շուրջ։
2- րդ դիրք- Աղջիկը ոտքերը գցում է զուգընկերոջ վրա
Այս դիրքը հուշում է, որ այս զույգում աղջիկը ցանկանում է վերահսկել իր զուգընկերոջը: Այս իրավիճակը ցույց է տալիս զուգընկերներից մեկի ճնշումը և զույգի մեջ իրենց գերազանցությունը ցույց տալու ցանկությունը: Եթե տղան գոհ է ամեն ինչից, ապա խնդիր չկա: Բայց եթե նա չի ցանկանում կրունկի տակ լինել, ապա պետք է ուշադրություն դարձնել դրան և վերանայել զույգում հարաբերությունները:
3-րդ Դիրք — Զուգընկերները նստած են կողք կողքի և միմյանց ձեռքերը բռնած
Սա միմյանց հանդեպ վստահություն ունեցող զուգընկերների ընտրություն է: Նրանք շատ բաների միջով են անցել, և կոնֆետ-ծաղկեփնջերի շրջանը, և սիրավեպը, և կիրքը, և նույնիսկ վեճերը: Եվ հիմա նրանք վայելում են ժամանակի համաչափ ընթացքը: Նրանց համար այս փուլում գլխավորը` թույլ չտալ, որ հարաբերությունները վերածվեն առօրյայի, կենցաղի: Ժամանակն է վերահսկել իրավիճակը և հերթով իրար համար անակնկալներ կազմակերպել` հին զգացմունքներն ու անհագստությունները վերակենդանացնելու համար։
4- րդ դիրք- Զույգը նստած է բազմոցի անկյունում միասին
Այս դիրքը խոսում է այն մասին, որ զույգն ունի որոշակի խնդիրներ իրենց հարաբերություններում։ Հոգեբանների կարծիքով, նա, ով նստում է անկյունում, խաղում է առաջնորդի դերը և ձգտում է տիրել իր զուգընկերոջը: Իսկ նա, ով սեղմվում է նրան, ցանկանում է աջակցություն, ուշադրություն և փոխըմբռնում ստանալ զուգընկերոջից:
5- րդ դիրք — Զուգընկերներից մեկը նստում է ոտքերը ձգած, իսկ մյուսը ոտքերը քաշում է իր տակ
Ոտքերը տարածողը դժվար բնավորություն ունի, իսկ զուգընկերներից մեկը, ով ոտքերը քաշում է իր տակ, առանձնանում է խոնարհությամբ և հնազանդությամբ: Այս զույգի մեջ հարաբերությունները չի կարելի անվանել հանգիստ: Բայց եթե զուգընկերներին ամեն ինչ դուր է գալիս, ապա այս միությունը կարող է երկար տևել: Բայց եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չի գալիս, ապա սկանդալներ ու վեճեր կարող են բռնկվել, իսկ այդտեղ բաժանումն էլ հեռու չէ:
6-րդ Դիրք- Երկու զուգընկերներն էլ նստած են բազմոցի տարբեր անկյուններում` միմյանցից հեռավորության վրա
Զուգընկերների այս դիրքը բազմոցին հուշում է, որ նրանց հարաբերությունները այնքան էլ լավ չեն: Եվ նույնիսկ եթե զուգընկերները այժմ վիճաբանության մեջ չեն, բայց միևնույն ժամանակ նրանք այսպիսի դիրք են ընդունել, դա կարող է վկայել նրանց միջև անխուսափելի բախման մասին, ինչը կարող է հանգեցնել բաժանման, եթե զուգընկերները չսկսեն համաձայնության գալ և փոխզիջում փնտրել։
7- րդ Դիրք- Երկու զուգընկերներն էլ նստած են գրկախառնված բազմոցի կենտրոնում
Այս կեցվածքը հուշում է, որ զույգի մեջ հարաբերությունները ներդաշնակորեն են զարգանում: Զուգընկերները հարգում են միմյանց և գոհ են ամեն ինչից: Սովորաբար սիրահարներն իրենց այդպես են պահում հարաբերությունների սկզբում: Բայց եթե մի քանի տարի միասին եք, նշանակում է, որ կարողացել եք դիմակայել և պահպանել լավ հարաբերություններ` հիմնված աջակցության և փոխըմբռնման վրա։
Եվ եթե ձեզ թվում է, որ ձեր հարաբերություններում ամեն ինչ չէ, որ սահուն է ընթանում, լսեք հոգեբանների խորհուրդները: Նրանք ձեզ կասեն, թե ինչպես հասնել փոխըմբռնման և ներդաշնակության հարաբերություններում:
NEWS ARMBLOG–ը