Հոգեբանական ԹԵՍՏ. Ձեր հոգեբանական բնութագիրը՝ մի քանի րոպեի ընթացքում
1. Դեղինի և կանաչի համադրություն
Երիտասարդություն, ակտիվություն, բարություն, էներգիա: Հոգով երիտասարդ եք, դրական: Ձեր դրական էներգետիկան ձեր շուրջ հավաքում է երիտասարդ և ակտիվ մարդկանց: Ժամանակ գտեք հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:
2. Կապույտի և դեղինի համադրություն
Արիստոկրատություն, նրբություն: Ձեր բնավորության վրա էական ազդեցություն են ունենում ներքին էմոցիաները, բայց զուսպ և կազմակերպված մարդ եք: Ձեր ներաշխարհը հարուստ է, շատ եք կարդում, կրթված եք, ինտելեկտուալ: Էմոցիաներն արտահայտելու միջոց գտեք. դա հնարավորություն կտա ազատվելու զգացմունքային գերծանրաբեռնվածությունից, թարմացնելու մտածողությունը:
3. Դեղինի և մանուշակագույնի համադրություն
Թարմություն, ուժեղություն: Ներդաշնակ եք, հավասարակշռված: Բարության ու հավասարակշռվածության աղբյուր եք: Ձեզ համար կարևոր է մշտապես կատարելագործվել, զարգացնել անձնական հատկությունները:
4. Կարմիրի և սևի համադրություն
Արժանի եք հարգանքի, հանրային մարդ եք: Ինքնավստահ եք, ամուր կանգնած եք հողին, հստակ գիտեք՝ ինչ է ձեզ հարկավոր և ինչպես հասնել դրան: Հանգիստ եք, ուժեղ, ոճային, իմաստուն ու գործնական: