Ընտրեք շշերից մեկը և շատ հետաքրքիր բան իմացեք ձեր կյանքի մասին, նաև ստացեք ձեր ուղերձը:
Շիշ 1
Ամեն ինչ լավ է լինելու. օրերն ու շաբաթները լցված կլինեն ուրախությամբ և տխրությամբ, և դա լիովին նորմալ է: Իհարկե, հաճախ ինքներդ ձեզ հարց կտաք. <<Ե՞րբ կտեսնեմ աշխատանքիս արդյունքը: Ե՞րբ ավելի պարզ կլինի, թե ինչ եմ ուզում կյանքից: Ի՞նչ պիտի անեմ կյանքիս այս փուլում:>> Ձեր ուղերձում ասվում է, որ այն ամենը, ինչ պիտի լինի, անհապաղ կկատարվի:Մի հուսահատվեք՝ կառչելով ժամանակից,թույլ տվեք, որ ամեն ինչ իր ժամանակին կատարվի: Այսօրվանից աշխատեք սիրով, կամքով, ջանասիրությամբ, հավատացեք ձեզ: Եթե դեռ ամեն ինչ չի հարթվել, նշանակում է, որ դեռ ժամանակը չէ:
Շիշ 2
Եկել է ժամանակը. ունեք պլաններ և նախագծեր, որոնք միշտ կիսատ եք թողնում՝ մտածելով, որ դեռ դրանցով զբաղվելու ժամանակը չէ: Դուք կարող եք արդարացումներ փնտրել, իբր դուք պատրաստ չեք, գումար չունեք, դեռ ժամանակը չէ, զբաղված եք: Բայց ժամանակն անցնում է, իսկ դուք այդպես էլ չեք սկսում և չեք ավարտում: Ձեր ուղերձը կայանում է նրանում, որ արդեն գործելու ժամանակն է: Երբեք ուշ չէ պլաններ կազմելու և իրականացնելու համար: Դուք դեռ երիտասարդ եք, քանի որ երիտասարդությունը՝ ձեր հոգեվիճակ է, դուք պիտի խիզախ լինեք, սիրեք ձեր միտքն ու հոգին, պիտի ինքներդ ձեզ երազանքներ իրականացնելու հնարավորություն տաք:
Շիշ 3
Շարունակեք գործել և հավատալ.կյանքը՝ դպրոց է:Ձեր կյանքի իրավիճակներից յուրաքանչյուրը ձեզ ունիկալ նպատակ և փորձ է տալիս: Հիմա ժամանակն է, որ չտատանվեք և առաջ քայլեք: Ձեր ուղերձը կայանում է նրանում, որ դուք չպետք է հանձնվեք: Շարունակեք աշխատել և մի կորցրեք հավատը,որ լավագույնն առջևում է: