Ընտրված կրիան կօգնի Ձեզ իմանալ, թե ինչ է սպասվում Ձեզ մոտ ապագայում
Կրիա 1
Դուք արեգակնային էներգիայով կառավարվող մարդ եք։ Լույս ու ուրախություն եք տարածւմ ուր էլ որ գնաք, այդ իսկ պատճառով Ձեզ հաճախ սիրում են հասարակության մեջ: Դուք չափազանց ստեղծագործ եք և ունեք թաքնված տաղանդներ, որոնք կարող եք արդյունավետ օգտագործել բիզնեսում կամ աշխատանքի մեջ: Արտաքուստ Դուք հանդես եք գալիս որպես երջանկության աղբյուր, բայց նաև հակված եք կեղծ ժպիտ ունենալ Ձեր դեմքին և զսպել բացասական հույզերը։ Դուք վիշտն ընկալում եք որպես անձնական ձախողում, որը թունավորում է Ձեր հոգին և կարող է հիվանդություն առաջացնել: Հետագայում շատ հետաքրքիր առաջարկներ ու հնարավորություններ կգտնեք։ Դուք հնարավորություն ունեք մեծ հաջողությունների հասնել Ձեր բիզնեսում։ Սիրո մեջ Ձեզ կուղեկցեն բազմաթիվ անհաջողություններ և հիասթափություններ, քանի որ չգիտեք հմտորեն կառավարել և ուղղորդել զգացմունքները։ Բայց ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե սկսեք վերահսկել Ձեզ։
Կրիա 2
Եթե Դուք ընտրում եք այս կրիան, ապա Դուք բնության ոգին ճառագող մարդ եք։ Դուք փորձում եք լիարժեք հավասարակշռություն և ներդաշնակություն հաստատել այն ամենի մեջ, ինչ անում եք։ Դուք երբեք չեք ձևացնում, Դուք համապատասխանում եք Ձեր էությանը: Զառանցանքի դիմակ չեք կրում, Դուք ազնիվ եք, բաց ու շիտակ։ Այս հատկանիշը կարող է Ձեզ բազմաթիվ հաղթանակներ, բայց նաև պարտություններ բերել։ Երբեմն կարևոր է չափել սեփական խոսքերի կշիռը: Դուք սիրում եք արկածներ, սիրում եք ճանապարհորդություններ և արհամարհում եք միապաղաղությունն ու առօրյան: Հետագայում սիրո համար շատ հնարավորություններ կունենաք, բայց ճիշտ կլինի միայն մեկը։ Երբ Դուք սիրահարված եք, ամեն ինչ տալիս եք այդ հարաբերությունների համար և երբեք չեք ձանձրանում։ Վատ հաղորդակցության պատճառով կարող եք խնդիրներ ունենալ աշխատավայրում։
Կրիա 3
Տիեզերքը Ձեր մեջ է, Դուք տիեզերքի մեջ եք: Դուք երազկոտ հոգի եք, ով ապրում է ամպերի մեջ: Դուք շատ անկեղծ և ռոմանտիկ եք, բայց նաև զգայուն սիրտ ունեք։ Ահա թե ինչու Տիեզերքը հատկապես պաշտպանում և առաջնորդում է Ձեզ: Շրջապատողները երբեմն զգում են, որ Դուք այլ մոլորակից եք եկել, իսկ իրականում Դուք թափառական նկարիչ եք, երազանքների ու ուրախությունների սերմանող ու կյանքիդ ամեն պահի գիտելիք ձեռք բերող ու տարածող ճանապարհորդ։ Երջանկությունը կարող է Ձեզ սպասել ապագայում միայն այն դեպքում, եթե անեք այն, ինչ սիրում եք: Այնուամենայնիվ, երբեմն կարևոր է իջնել գետնին և լինել ավելի իրատես: Սիրո հարցում հնարավոր են հիասթափություններ մեծ ակնկալիքների պատճառով։