Ստորև բերված նկարը պատկերում է չորս կանանց, ովքեր իրենց մազերով ներկայացնում են տարվա եղանակները: Պարզապես պետք է ընտրել, թե որ կինը և, հետևաբար, որ սեզոնն է լավագույնս ներկայացնում Ձեզ։
Նկար թիվ 1
Դուք ընտրել եք այս կերպարը, նշանակում է, որ դուք վառ, շքեղ մարդ եք, ով սիրում է լինել ընկերների շրջապատում: Սեզոնը, որը ներկայացնում է ձեզ, անշուշտ ամառ է. դա այն շրջանն է, երբ ավելի շատ եք դուրս գալիս, գնում արձակուրդ, ծով ու ավելի շատ շփվում: Դուք աշխույժ, երբեմն իմպուլսիվ բնավորություն ունեք։
Նկար թիվ 2
Եթե ձեր ընտրությունը ընկել է թիվ 2 պատկերի վրա, դա նշանակում է, որ ձեզ լավագույնս արտացոլող սեզոնը գարունն է: Դուք նոր ընկերներ ձեռք բերելու պատրաստ մարդ եք, բայց պարզ հոգի ունեք և նախընտրում եք զբոսնել, երեկո անցկացնել ընկերների հետ կամ գիրք կարդալ։ Դուք աչքի եք ընկնում ձեր ազնվությամբ և չեք կարողանում սուտ խոսել։
Նկար թիվ 3
Ընտրելով այս կերպարը՝ դուք ընտրել եք ձմեռը՝ դուք շատ զուսպ մարդ եք։ Այն, որ չեք կարողանում հեշտությամբ բացվել ուրիշների առաջ, չի նշանակում, որ շփվող չեք, հակառակը, երբ վստահում եք մարդկանց, շատ ջերմ եք ընդունում նրանց։ Որոշում կայացնելուց առաջ դուք նախընտրում եք ձեզ ժամանակ տալ մտածելու և որոշելու համար, թե ինչ անել։
Նկար թիվ 4
Եթե ընտրել եք թիվ 4 նկարը, ապա ձեզ ներկայացնող սեզոնն աշունն է։ Դուք շատ ռոմանտիկ մարդ եք, ով ապրում է վшխի մեջ, որ ամեն ինչ կարող է ավարտվել ցանկացած պահի։ Ահա թե ինչու դուք նախընտրում եք ամեն պահ ապրել ինտենսիվ կերպով, նույնիսկ եթե այս պահվածքը ձեզ տանում է հապճեպ ընտրությունների և սխալներ թույլ տալու թե՛ սիրո, թե՛ ընկերական հարաբերությունների մեջ: