Բարի օր, սիրելի ընթերցողներ: Այսօր մենք Ձեզ կներկայացնենք Ձեր հրեշտակի խորհուրդները: Այն, ինչ նա ուզում է Ձեզ փոխանցել, կարող է ինչ-որ բանի մասին նախազգուշացում լինել: Խնդրում ենք կենտրոնանալ դասավորության վրա և ընտրել չորս տարբերակներից մեկը: Քարտերի դասավորությունն աջից ձախ է:
Այսպիսով 4, 3, 2, 1:
Քարտ 1.
Նույնիսկ եթե ներկայիս ժամանակները Ձեզ համար լավագույնը չեն, շատ դժվարություններ կարելի է հաղթահարել` շնորհակալություն հայտնելով: Դադարեք անընդհատ անհանգստանալ այն մասին, թե ինչ եք կորցնում, և շնորհակալություն հայտնեք Տիեզերքին այն ամենի համար, ինչ արդեն ունեք: Անկեղծ երախտագիտության պահերին Ձեր միտքը մաքրվելու է և կարող եք իսկական լուսավորություն զգալ: Ինչ-որ բան Ձեզ համար պարզ կդառնա: Տեղեկությունը կլինի ամենուր` ինտերնետից, հեռուստատեսությունից, գրքերից և մամուլից: Միգուցե ինչ-որ մեկից ինչ-որ բան լսեք ու հասկանաք. Ահա թե ինչն էր պակասում ամբողջական պատկերի համար: Ձեզ հնարավոր է անհրաժեշտ լինեն փոփոխություններ՝ Ձեր ծրագրերի համար: Ցանկացած դեպքում, բաց եղեք նոր տեղեկատվության համար և երախտապարտ եղեք: Կենտրոնացեք դրականի վրա, և շուտով ամեն ինչ ապահով կերպով կլուծվի:
Քարտ 2․
Ձեր կողքին կա մի մարդ (կամ կհայտնվի շատ մոտ ապագայում), որը Ձեզ իսկապես դուր է գալիս: Ոչ միայն այն դուր է գալիս, այլ Ձեզ մոտ շատ կատաղի կրքեր է առաջացնում: Զգուշացեք, խնդրում եմ: Այս մարդը սովորություն ունի իր խնդիրները լուծել ուրիշների հաշվին: Այս անձի ներքին դատարկությունը բառացիորեն անհատակ է: Եվ ինչ էլ որ անես, դա նրան չի բավականացնի: Թույլ մի տվեք, որ Ձեզ այլ մարդկանց խնդիրների մեջ ներքաշեն, առավելագույնս օգտագործեք Ձեր ինտուիցիան: Երբ հասկանաք, որ յուրաքանչյուրը պատասխանատու է իր գործողությունների, իր բարեկեցության համար, այդ ժամանակ Դուք շատ կարևոր դաս կսովորեք այս հարաբերություններից: Մի խրվեք այս հարաբերությունների մեջ և հուզականորեն անկախ մնացեք:
Քարտ 3․
Դադարեք թաքցնել Ձեր իրական զգացմունքները, վախերն ու անհանգստությունները ինչ-որ երևակայական զվարճանքի հետևում: Բայց նաև թույլ մի տվեք, որ վախն ու անհանգստությունը գերակշռեն Ձեր մտքերի վրա: Իմացեք, որ Ձեր պահապան հրեշտակը դիտում է ոչ միայն Ձեր առաջընթացը, այլ նաև Ձեզ ինչ-որ նշաններ է ուղարկում, որոնք Ձեզ ուղղում են կյանքի ոլորտներ, որոնք պետք է վերանայվեն: Հատուկ ուշադրություն դարձրեք Ձեր երազանքներին, գուցե հենց այստեղ են թաքնված հուշումները: Եվ եթե երբևէ Ձեզ վիրավորել է ինչ-որ մեկը, մի վախեցեք կիսել Ձեր զգացմունքներ՝ վախենալով նոր վիրավորանքներից: Թող անցյալն անցյալում լինի: Մի վախեցեք արտահայտել Ձեր սեփական զգացմունքները: Վստահեք մարդուն և կիսվեք նրա հետ Ձեր զգացմունքներով՝ բացահայտ և անկեղծ:
Քարտ 4.
Ձեր հրեշտակը խնդրում է Ձեզ դադարեցնել հակամարտությունը: Մոռացեք բոլոր տարաձայնություններն ու թյուրիմացությունները: Եղեք իմաստուն, Ձեր մեջ խաղաղություն ու լույս փնտրոք: Մեդիտացիան, բնության մեջ անցկացրած ժամանակը կօգնեն Ձեզ: Ընդմիջում արեք Ձեր բուռն կյանքից, որոշ ժամանակ անցկացրեք միայնակ: Եվ կիսվեք այն լույսով, որը Դուք գտնում եք Ձեր ներսում սիրելիի հետ, ով Ձեր աջակցության և ներման կարիքն ունի: Հարգեք Ձեր տարաձայնությունները: Սերն ու ներողամտությունը Ձեզ համար կբացեն անվերջանալի հնարավորությունների աշխարհ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն