Խորը շունչ քաշեք, հանգստացեք և փորձեք «միանալ» Ձեր ինտուիցիային: Ապա մի հայացք գցեք այս 3 պատկերների վրա և ընտրեք մեկը, որն անմիջապես «որսաց» Ձեզ: Դա է, որ Ձեզ արժեքավոր խորհուրդ կտա Ձեր հետագա քայլերի համար:
Պարտավորություն և անշահախնդրություն․
Այս պատկերը կապված է անվերապահ սիրո զգացողության հետ, ինչը ստիպում է երկու սրտի միասին պարել մեկ ընդհանուր մեղեդու ներքո: Ինչ-որ չափով դա խոսում է նաև հանուն վեհ նպատակների Ձեր սեփական եսասիրական ցանկություններից հրաժարվելու մասին:
Իսկությունը և անկեղծությունը․
Կարող եք գնալ ցանկացած ճանապարհով, բայց կհասնեք Ձեր նպատակին միայն այն դեպքում, եթե այս ուղին ճիշտ է և նախատեսված է հենց Ձեզ համար: Որոշ ճանապարհներ կարող են ավելի պարզ կամ, ընդհակառակը, ավելի բարդ ու խորդուբորդ թվալ, բայց եթե ինքներդ չմնաք, անկախ նրանից, թե որ երթուղով եք անցնելու, երբեք ոչ մի տեղ չեք հասնի: Միայն ճշմարտությանը հավատարմությունը Ձեզ կհանգեցնի Ձեր նպատակակետին:
Մեդիտացիա և ինքնազննում․
Շատերը ուշադիր նայում են և լսում, թե ուրիշներն ինչ են ասում և անում, քանի որ վախի մեջ են ապրում: Նրանք վախենում են «սխալ» վարվելուց և հեղինակությունը կորցնելուց: Նրանք առաջնորդվում են ուրիշի կարծիքով՝ կորցնելով իրենց և իրենց ինքնությունը: Ինքնորոշումը հանգեցնում է այն հասկացողության, որ Ձեզ հարկավոր չեն ուրիշների կարծիքները: Ձեզ համար դա ընդհանրապես նշանակություն չունի: Եվ Դուք ինքներդ նույնպես չեք փորձում ինչ-որ մեկին խրատել կամ սովորեցնել, առավել ևս արժեքային դատողություն տալ: