Ընտրեք պաղպաղակ և պարզեք, թե ինչն է ձեր մեջ նախանձ առաջացնում

Բրիտանացի գիտնականները, հիմնվելով իրենց հետազոտությունների վրա, մշակել են թեստ, որը բացահայտում է մարդկային էության «մութ» կողմերը:

Նայեք նկարին և ընտրեք այն պաղպաղակը, որն ամենից շատ եք հավանում:

Կարդացեք թեստի նկարագրությունը:

Պաղպաղակ № 1

Դուք նախանձում եք ուրիշների գրավիչ արտաքինին: Ձեր մեջ շատ անկատարություններ եք նկատում։ Դուք դժգոհ եք ձեր սեփական մարմնից, համամասնություններից և արտաքին տեսքից: Դուք անկեղծորեն տարակուսում եք, թե ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ավելի խիտ, քիթն ավելի փոքր, իրանն ավելի բարակ։

Պաղպաղակ №2

Ենթագիտակցորեն դուք նեղվում եք, երբ հանդիպում եք ձեզանից ավելի հաջողակ մարդկանց: Հատկապես, եթե հաջողակ մարդը նույնիսկ մի կաթիլ ջանք չի թափել իր բախտի վրա, և պարզապես բախտավոր է: Ձգտում եք ձեր ողջ էությամբ լինել լավագույնը, ամեն ինչում առաջինը, հետևաբար չեք կարողանում ընդունել, որ ինչ-որ մեկը շրջանցել է ձեզ և ձեզանից ավելին ձեռք բերել:

Պաղպաղակ № 3

Ձեզ համար ցավալի է դիտել երջանիկ ընտանիքներին: Ձեր անձնական կյանքում ներդաշնակություն չկա և չափազանց դժվար է հասնել սիրելիների հետ փոխըմբռնմանը: Հաճախակի վեճերն ու անդադար խնդիրները ստվերում են բոլոր ուրախ պահերը` յուրաքանչյուր հակամարտությամբ ավելի շատ վնաս պատճառելով հարաբերություններին: Այդ պատճառով ձեզ համար դժվար է հետևել ջերմ գրկախառնություններին և հուզիչ պահերին, որոնք տեղի են ունենում այլ ընտանիքներում:

NEWS ARMBLOG–ը

Понравилась статья? Поделиться с друзьями: