Ընտրեք կախարդական ծառը. պատասխանը Ձեզ կասի, թե ինչն եք սխալ անում և կտանի Ձեզ ճիշտ ուղղությամբ։
Կախարդական ծառ թիվ մեկ
Եթե ընտրել եք թիվ մեկ կախարդական ծառը, ապա Դուք լուրջ մարդ եք։ Դուք գիտեք, թե ինչ եք ուզում, և խաղաղ ապրելու համար Ձեզ անհրաժեշտ է որոշակիություն և կայունություն։ Խնդիրն առաջանում է, երբ խոսքը գնում է Ձեր ուզածի համար պայքարելու մասին։ Այս դեպքում Դուք Ձեզ կաթվածահար եք անում ռիսկի ենթարկվելու և ամեն ինչ կորցնելու։ Հետո միգուցե ժամանակն է որոշել, թե ինչն է առաջնահերթությունը՝ արդյոք դա ապահով հանգրվանի կայունությունն է, թե Ձեր երազանքներին հասնելու կամքը:
Կախարդական ծառ թիվ երկու
Եթե ընտրել եք թիվ երկու կախարդական ծառը, ապա Դուք շատ ստեղծագործ անձնավորություն եք, երազող, բայց նույնքան անկայուն։ Դուք հեշտությամբ եք սիրահարվում, իսկ այն, ինչ հուզում է Ձեզ, արագ անտեսում եք, քանի որ իրականում Ձեզ դուր է գալիս սկիզբը։ Ձեզ համար իսկապես դժվար է հետևողական լինել: Լսում եք, թե ինչն է ստիպում Ձեր սրտին թրթռալ և լիովին վայելել այն հնարավորությունները, որոնք կյանքը պատրաստել է Ձեզ համար: Սովորեք ինքներդ Ձեզ ավելի շատ ժամանակ տրամադրել՝ պարզելու, թե իրականում ինչ եք ուզում:
Կախարդական ծառ թիվ երեք
Եթե ընտրել եք թիվ երեք կախարդական ծառը, ապա մտածված ու հանգիստ մարդ եք։ Դուք գիտեք, թե ինչպես գնահատել այն փոքրիկ բաները, որոնք կյանքը պատրաստել է Ձեզ համար: Ապրեք և ընդունեք կյանքը որպես հիանալի նվեր: Այնուամենայնիվ, Ձեզ համար դժվար է որոշումներ կայացնելը, Դուք գերադասում եք, որ ուրիշներն ընդունեն դրանք Ձեր փոխարեն։ Միգուցե ժամանակն է, որ Դուք սկսեք կենտրոնանալ Ձեր ցանկությունների վրա և սովորեք, թե ինչպես ակտիվորեն գործել դրանց հասնելու համար: Դուք չեք ապրում ուրիշներին հաճոյանալու համար։
Կախարդական ծառ թիվ չորս
Եթե ընտրել եք չորս համարի կախարդական ծառը, ապա Դուք այնպիի մարդ եք, ով խորապես սիրում է կյանքը՝ իր բոլոր դժվարություններով։ Միշտ տալիս եք լավագույնը, ապրում եք Ձեր փորձը ինտենսիվությամբ և չեք ցանկանում բաց թողնել ոչինչ: Կյանքը նախատեսված է վայելելու համար, բայց միգուցե ժամանակն է դանդաղեցնել ընթացքը, հոգ տանել Ձեր մասին և հանգստանալ, այլապես ռիսկի եք դիմում սպառել Ձեր էներգիան: