Նայեք պատկերին և ընտրեք ծաղկեփունջն, որը Ձեզ ամենից շատն է դուր գալիս: Ընտրեք այն մեկը, որն ավելի շատ կուզենայիք նվիրել կամ ստանալ: Ձեր ընտրությունը ցույց կտա՝ ինչպիսի կին եք Դուք:
Ծաղկեփունջ N1
Դուք չափազանց կանացի եք, և որտեղ էլ որ հայտնվեք, ուշադրություն եք գրավում և հաճախ դառնում բամբասանքի թեմա: Քչերը կարող են Ձեր կողքով անտարբեր անցնել: Տղամարդիկ հիանում են Ձեզանով, իսկ կանայք հաճախ նախանձում են Ձեզ: Հոգու խորքում Դուք ինքնավստահ են, բայց հեռու եք եսասիրությունից: Ձեր չեն հետաքրքրում այլոց գովաբանումները, Դուք չեք վախենում քննադատությունից և գիտեք Ձեր արժեքը: Ձեր ընկերական շրջապատը մեծ չէ, բայց Դուք գնում եք դեպի Ձեր նպատակը՝ ուշադրություն չդարձնելով ուրիշներին: Դժվար է Ձեզ մոտ վստահություն ձեռք բերել, բայց եթե ինչ-որ մեկին դա հաջողվում է, նրա համար ամեն ինչի պատրաստ եք: Իսկ ով Ձեզ հուսախաբ է անում, ընդմիշտ կորցնում է Ձեզ: Դուք այն մարդկանցից եք, ովքեր չեն ներում և երկրորդ հնարավորություն չեն տալիս:
Ծաղկեփունջ N2
Դուք շատ ռոմանտիկ եք և նուրբ: Մարդիկ Ձեզ հիասքանչ են համարում: Ձեզ սիրում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Բոլորն էլ ուզում են Ձեզ հետ ընկերություն անել և սիրում են Ձեր շրջապատը: Ձեր մեջ ինչ-որ բան կա, որը ստիպում է այլոց Ձեր կողքին լավ զգալ: Սակայն այդ գերող արտաքինում թաքնված է ուժեղ կինը, ով գիտի՝ ինչ է ցանկանում, և վստահում գնում է դրան: Դուք կարող եք խելացի տարբերակով օգտագործել Ձեր շնորհը նպատակներին հասնելու համար: Դուք անմեղ էակի տպավորություն եք թողնում, բայց իրականում Դուք ուժեղ հակառակորդ եք:
Ծաղկեփունջ N3
Դուք ունեք շատ առավելություններ: Դուք անկեղծ եք և համեստ: Դուք կարողանում եք գոտեպնդել ուրիշներին և հոգ տանել հարազատների ու ընտանիքի մասին: Դուք հիանալի թեկնածու եք ընկերոջ, կնոջ կամ մոր դերի համար: Դուք գնահատում եք ընտանեկան արժեքները: Դուք կբարգավաճեք այն մարդու հետ, ով կգնահատի Ձեզ և հոգ կտանի Ձեր մասին: Ձեզ պես կանայք հաճախ հավատարիմ են մնում իրենց առաջին սիրուն մինչ կյանքի վերջ, ինչը շատ գեղեցիկ է և ռոմանտիկ, բայց ոչ միշտ է երջանկություն բերում: Երբեմն հարկավոր է սպասել այն մարդուն, ում փնտրում եք, կամ գնալ ռիսկի և վերջ տալ հարաբերություններին, որոնք Ձեզ երջանկություն չեն բերում:
Ծաղկեփունջ N4
Դուք ունեք մեծ քանակությամբ դրական էներգիա և ուրիշներից լավատեսությամբ եք վարակում, իսկ Ձեր ծիծաղը կարող է ցանկացածին զինաթափ անել և ջերմացնել ամգամ ամենասառը սիրտը: Դուք րոպեում գեներացնում եք միլիարդավոր մտքեր, և ցանկանում եք դրանք կյանքի կոչել: Մարդիկ բնութագրում են Ձեզ որպես խելահեղ և անսպասելի մարդ: Շատերն են Ձեզ սիրում: Բայց խնդիրը նրանում է, որ Դուք ցանկանում եք նրանց հետ ընկերություն անել, իսկ նրանք թաքուն ավելիի հույս են փայփայում: Շատերը հաճախ սիրահարվում են Ձեզ, քանի որ Դուք ունեք հիասքանչ կնոջ և լավ ընկերոջ գծեր:
Ծաղկեփունջ N5
Դուք գեղեցիկ կին եք ինչպես արտաքնով, այնպես էլ ներքուստ: Դուք ավելի շատ կարևորում եք Ձեր արտաքինը, սակայն կարևոր է նաև բնավորությունը: Դուք երբեք չեք դատապարտում այլ մարդկանց և բոլորին համապատասխան հարգանքով եք վերաբերվում: Դուք ունեք յուրահատուկ վեցերորդ զգայարան, որը թույլ է տալիս հասկանալ այլոց մի քանի վայրկյանում: Բնությունը Ձեզ տվել է յուրահատուկ կարեկցանք և վեցերորդ զգայարան: Ընկերներ հաճախ վերաբերվում են Ձեզ որպես անձնական հոգեբանի: Նրանք վստահում են Ձեզ, սիրով խոստովանում են իրենց խնդիրներն ու Ձեզանից խորհուրդ են սպասում: Դուք նաև շատ եք դուր գալիս տղամարդկանց:
Ծաղկեփունջ N6
Դուք այն կանանցից եք, ովքեր իրենց մեջ շատ հակասություններ ունեն: Դուք սառն եք, բայց Ձեր մեջ նաև կրակ կա: Դու շատ անկանխատեսելի եք: Ձեզ դժվար է հասկանալ և ընտելացնել: Դուք գրավում եք տղամարդկանց և հիացնում նրանց Ձեր անհատականությամբ, բայց միևնույն ժամանակ դրանով վախեցնում եք նրանց: Երբ ինչ-որ մեկը կարողանա գրավել Ձեր սիրտը, Դուք հավատարիմ կմնաք նրան մինչ կյանքի վերջ և պատրաստ եք հաղթահարել նրա հետ ցանկացած դժվարություն: