Քիչ չի պատահում, որ Տիեզերքը Ձեզ նշաններ է ուղարկում։ Հավատալ դրանց, թե ոչ ինքներդ պետք է որոշեք։ Ընտրեք 7 ավազային ժամացույցներից մեկը և կարդացեք Ձեր ապագան։
1-Լսու՞մ եք թակոցը։ Ձեր կյանքն է դռան հետևում և խնդրում է մուտք գործել։ Որոշեք՝ թույլ տա՞լ ներս գալ, թե ոչ։
2-Դուք Ձեր կյանքին նայում եք ինչպես դանդաղեցված կադրի։ Ուշադրությամբ զննում եք ամեն մանրուք։ Մեկ խորհուրդ՝ դիտե՛ք ժապավենը նորմալ ռեժիմով։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։
3-Բավական է աշխատել։ Ժամանակ գտեք մտերիմների և հարազատների հետ շփվելու համար։
4-Դուք չգիտեք՝ ինչ ուղղությամբ գնալ։ Առանց նպատակի ապրելը կյանք չէ։
5-Ձեր կյանքում շուտով շատ կարևոր մարդ կհայտնվի։ Նա զուտ Ձերը կլինի։ Այդ մարդուն Ձեզ է ուղարկել ճակատագիրը և ամենևին կարևոր չէ նրա տարիքը, հասակը, սեռը։
6-Մոտ ապագայում կունենք բոլոր հարցերի պատասխանները, որոնք հռետորական են թվում։
7-Դուք շատ ճիշտ քայլ եք կատարել՝ դադարելով քայքայվել և գոյություն չունեցող հարցերի պատասխաններն այլևս չփնտրելով։