Ընտիր լուր՝ նոր Կորոնավիրուսի մասին․ Վերջապես․ Ինչ է կատարվել

Վերջին մեկ օրում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան 54 դեպք, իսկ աշխարհում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2858-ի․․․
Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքեր են գրանցվել աշխարհի արդեն 54 երկրում: Ամենաշատ դեպքերը, ինչպես նախկինում, Չինաստանում են (78 882), այնուհետեւ Հարավային Կորեայում (2022), Իտալիայում (655), Իրանում (245), Ճապոնիայում (214) եւ Սինգապուրում (96)․․․

Ըստ մահացության՝ առաջին տեղում Չինաստանն է (բռնկման ամբողջ ընթացքում մահվան 2788 դեպք), հաջորդում են Իրանը (26 մահ), Իտալիան (17), Հարավային Կորեան (13)․․․
Մահվան 4 և վարակման 705 դեպք է գրանցվել նաեւ Diamond Princess նավում․․․
Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջացել է 36 566 պացիենտ․․․․

Իսկ հիմա լավ լուրը։ Բոստոնյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերության գիտնականները ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուներին ներկայացրել են mRNA-1273 փորձարարական պատվաստանյութի նմուշներ՝ նախատեսված նոր կորոնավիրուսի առաջացրած ինֆեկցիայի կանխարգելման համար․․․
Ինչպես փոխանցում է «Ռեմեդիումը», պատվաստանյութը ստեղծվել է ռեկորդային ժամկետում. կորոնավիրուսի գենոմի վերծանման պահից մինչեւ պատվաստանյութի ներկայացումը անցել է ընդամենը 42 օր․․․

Դրան հաջողվել է հասնել նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ․․․
Moderna-ի ներկայացուցիչների խոսքով՝ պատվաստանյութի ստողծման վրա առանց հանգստյան օրերի աշխատել են մոտ 100 մասնագետներ․․․
Պատվաստանյութը մակերեսային վիրուսային սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկություն է պարունակում տեղեկատվական (մատրիցային) ՌՆԹ-ի տեսքով․․․

Պատվաստանյութը սկսում է այդ սպիտակուցի դեմ հակամարմինների արտադրումը՝ իմունիտետ երաշխավորելով վիրուսի դեմ․․․
Նախատեսվում է նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն անցկացնել ապրիլին:

Понравилась статья? Поделиться с друзьями: